Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հայաստանում սիրիահայերի թիվը գերազանցում է տասը հազարը

Հայաստանում սիրիահայերի թիվը գերազանցում է տասը հազարը
01.10.2013 | 12:02

«Հայաստանին մտահոգում է Սիրիայում վատթարացող մարդասիրական իրավիճակը: Փախստականների թիվը, որը Հայաստանը շարունակում է ընդունել, արդեն գերազանցում է տասը հազարը, բայց տասնյակ հազարավոր սիրիահայեր դեռևս մնում են այդ երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է դարձել 1915-ի ցեղասպանությունից հետո: Իրենց սիրիացի հայրենակիցների հետ նրանք դժվարագույն պայմաններում պայքարում են գոյատևման համար»,- այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված 2118 բանաձևը՝ հիմնված Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Քերիի միջև Ժնևում ձեռքբերված համաձայնության վրա, որը կարող է բերել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմանը և դրա օգտագործման բացառմանը ու ճանապարհ բացել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման համար՝ վերջ դնելով Սիրիայի ժողովրդի տառապանքներին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 26.07.2025